Լարսի սահմանային անցակետի ճանապարհը բաց է ժամը 07:00-19:00


18:22 , 23 սեպտեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Լարսի սահմանային անցակետ տանող ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է ժամը 07:00-ից 19:00-ն: