17:50 , 23 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Հարի Փոթերի մասին ֆիլմի աստղ Էմմա Ուոթսոնը հայտնվել է հաքերների թիրախում: Կիբերհանցագործներին բարկացրել է Ուոթսոնի հայտարարությունները, որոնցով նա քննադատել է այն հաքերներին, որոնք համացանցում տեղադրել են հայտնիների մերկ լուսանկարները: Հաքերները նույնիսկ հատուկ կայք են բացել, որտեղ գրել են` «Էմմա, դու հաջորդն ես» և հայտարարել են, որ դերասանուհին ընդամենը 24 ժամ ժամանակ ունի, դրանից հետո համացանցում կհայտնվեն նրա մերկ լուսանկարները: