17:38 , 23 սեպտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Լեռնային ոլորաններով 12-ժամյա հոգնեցուցիչ ավտոերթից հետո Կոզանի «Ավշարօղլու» հյուրանոցի համարը
երանավետ հանգրվան էր: Դեմ դիմաց, լուսավորված հսկա ժայռի վրա, Սիսի միջնաբերդն է: Փողոցի սրճարանում
մի 100 հոգի հավաքված նայում են երկրի առաջնության ֆուտբոլային հանդիպումը: Դատելով զուսպ
արտահայտություններից` նախընտրելի թիմը կարծես լավ չի խաղում: Խաղն ավարտվեց: Ֆուտբոլասերները` յուրաքանչյուրն իր աթոռով, ցրվեցին մոտակա տները: Մենք էլ ներս մտանք: Հարևան մահճակալներից սկսեց տարածվել միալար խռռոցը: Ամեն օր մեզնից մեկը մյուսին ասում էր. «Քո խռռոցից չկարողացա քնել»: Հիմա հերթն իմն է, ու քանի որ քնելուց առաջ գիրք կարդալու սովորություն ունեմ, վերցրեցի հայերեն-թուրքերեն բառարանը` բառապաշարս ավելացնելու: Չգիտես ինչու ուզում էի անգիր անել «թյուրքչե անլըյոր մուսունուզ» («դուք թուրքերեն հասկանո՞ւմ եք») բառակապակցությունը: Ոչ մի կերպ չէր ստացվում: Տառերը սկսեցին տարրալուծվել, ծանրանալ: Վերջին բառը, որ առկայծում էր գիտակցությանս մեջ,«Ալլահ բարաքյաթ վերսին»-ն էր:

Սիսում արթնացա աքաղաղների կանչից: Սիսի բերդը, ընդհանրապես Կիլիկիայի բոլոր բերդերը շատ… պատկառազդու են, շինարարական, ռազմագիտական հնարքներով լի: Նաև գեղեցիկ ու վեհ: Սակայն Սիսը տարբերվում է մյուսներից, քանի որ սոսկ բերդաքաղաք կամ Լամբրոնի նման անառիկ իշխանական դղյակ չէ, այլ թագավորության մայրաքաղաք, որը խոյանում է ծովեզերք հասնող դաշտավայրի վրա: Կարելի է պատկերացնել այն եվրոպացիների զարմանքը, որոնք ծովեզրյա Տարսոնից կամ Այասից ճանապարհ էին բռնում դեպի մայրաքաղաք: Թեև պատկերացնելու կարիք էլ չկա. բազմաթիվ եվրոպացի դեսպանորդներ, նվիրակներ իրենց զեկույցներում հիացմունքով նկարագրել են Հայոց թագավորի նստավայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ