17:32 , 23 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հայտարարել է Hollywood Foverer Cemetary գերեզմանատանը 2 համերգ տալու մասին: Ինչպես ասվում է գերեզմանատան պաշտոնական կայքում, երգչուհու ելույթները տեղի կունենան 2014թ. հոկտեմբերի 17-18-ին:
Դրանք կլինեն երգչուհու առաջին ելույթները այն բանից հետո, երբ նա հիվանդության պատճառով չեղյալ էր հայտարարել համերգները BBC Radio 1-ում ու Փարիզի Virgin Radio-ում:
Թե հատկապես ինչ հիվանդ է եղել Դել Ռեյը՝ հայտնի չէ: