17:13 , 23 սեպտեմբեր, 2014Եթե ցանկանում եք ծանոթանալ ճամբարային արկածներին, ուրախ ժամանակ անցկացնել և, ինչու ոչ, վերհիշել պատանեկության տարիների ձեր խենթ օրերը, ապա երրորդ հանրապետության առաջին մանկապատանեկան ֆիլմը հենց ձեզ համար է:

Սեպտեմբերի 22-ին մեծ էկրաններ բարձրացած ֆիլմը լիաթոք ծիծաղ պարգևեց ոչ միայն հավաքված պատանիներին, այլ նաև մեծահասակներին՝ հետ տանելով իրենց ճամբարային մանկություն:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմանավորում են Լալա Մնացականյանը, Սոֆի Դևոյան կրտսերը, Դալիթան, Վարուժան Մանուկյանը, Կարեն Օհանյանը, ովքեր էլ ArmStar.am-ին պատմել են ֆիլմում տարված աշխատանքների և ճամբարային հիշարժան օրերի մասին:

Վարուժան Մանուկյան

Նկարահանումները չափազանց հետաքրքիր են անցել: Կայացած ծնողների կայացած զավակներ են նկարահանվել այս ֆիլում, որոնց հետ թվում էր, թե աշխատելը բարդ է լինելու, բայց բանից պարզվեց, որ երեխաների հետ առավել ուրախ և հեշտ է:

Ամեն մեկն իր տեսակն ունի, յուրովի է մտածում: Ես այդպես էլ գիտեի, որ նման ֆիլմ և այսպիսի արդյունք ենք ունենալու:
Դալիթա Ավանեսյան

Ինչպես Ձեզ հետ ունեցած նախորդ զրույցում նշել էի, ֆիլմի նկարահանումներն իրոք ուրախ, արագ և բովանդակալից են անցել: Առաջին անգամ ճամբարում լինելով՝ առաջին անգամ էլ սար եմ բարձրացել:

Թեև փոքր ինչ վախենում էի, բայց և կողիքս տեսնելով նման պրոֆեսիոնալ մասնագետների և հոգատար մարդկանց, այդ վախն արագ հաղթահարեցի: Մինչ այսօր էլ երեխաների հետ շփվում ենք, հիշում մեր անցկացրած օրերը:

Սոֆի Դևոյան կրտսեր

Նկարահանման օրերը շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում են անցել: Հասցրել ենք ծանթանալ ճամբարի երեխաների հետ, ընկերանալ:
Շարունակությունը` այստեղ