Հայտնվել է «Իսլամական պետության» կողմից գերեվարված բրիտանացի լրագրողի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը


15:48 , 23 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Համացանցում է հայտնվել բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը, ում պատանդ են պահում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեկ շաբաթ առաջ համացանցում հրապարակվել էր լրագրողի մասնակցությամբ առաջին տեսանյութը:

Ինչպես նախկին տեսանյութում, այս անգամ էլ Քենթլին նարնջագույն հագուստով նստած է սեղանի շուրջ: Նա ասում է, որ իրեն բրիտանական իշխանություններն առանց օգնության են թողել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ