Հունգարիայի արդարացումները տեղին կլինեն, եթե նա դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ


17:30 , 3 սեպտեմբեր, 2012

Եթե Հունգարիան փորձում է արդարանալ, ապա ամենատարրական քայլն այն կլինի, եթե նա պաշտոնապես հայտարարի, որ դադարեցնում է իր դիվանագիտական և այլ պետական հարաբերություններն Ադրբեջանի հետ մինչև այն պահը, երբ վերջինս ռեէքստրադիացիա կանի Սաֆարովին ետ` Հունգարիա: Հակառակ դեպքում` անհավատալի են Հունգարիայի, իրոք, դեմագոգ և դեկլարատիվ հայտարարությունները: