Եռյակի այսօրվա նիստում կհստակեցվեն մարզային այցելությունների ժամանակացույցն ու վայրերը


11:12 , 23 սեպտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Եռյակի այսօրվա նիստում կհստակեցվեն մարզային այցելությունների ժամանակացույցն ու վայրերը
Խորհրդարանական եռյակի մարզային այցելությունների մեկնարկը հնարավոր է հենց վաղն էլ տրվի: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր մենք քաղաքական ուժերով հավաքվում ենք, նիստ ունենք և կարծում եմ արդեն հստակ կհրապարակվի ժամանակացույցն ու այցելության վայրերը»,-ասաց  Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ ամեն դեպքում մինչև հոկտեմբերի 10-ն այդ գործընթացն իրականացված կլինի: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ