10:48 , 23 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ներկայում Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը երեխաների հետ դեռ գտնվում են Մալթայում: Եթե նախորդ շաբաթ պապարացիները նրանց նկարել էին զբոսանավի վրա հանգստանալիս, ապա այս անգամ դերասանները ֆոտոխցիկների օբյեկտիվում հայտնվել են Ռաբատ քաղաքում զբոսնելիս:
Անցած հանգստյան օրերին աստղերը այցելել էին Jack’s Bar գրիլ-բար, որտեղ եկել էին ոչ միայն ճաշելու, այլև բոուլինգ խաղալու:
Հաջորդ օրը հայտնի ընտանիքը դարձյալ հայտնվել էր հանրահայտ հանգստավայրի ափին, սակայն կղզում ոչ երկարատև զբոսանքից հետո վերադարձել էր նավ:
Ջոլին, ինչպես միշտ, «սև կարապի» կերպարով է, իսկ Փիթը՝ ջինսերով, թեթև շապիկով, պիջակով ու գլխարկով:





