10:25 , 23 սեպտեմբեր, 2014
Դուք գուցե լսած լինեք նրանց անունները, սակայն Դուք երբևէ տեսե՞լ եք աշխարհի ամենահարուստ մարդկանց դեմքերը կամ գիտե՞ք, թե դեմքի ինչ արտահայտությամբ են ման գալիս նրանց որդիները։

«Berkshire Hathaway»-ի գործադիր տնօրենը, ում կարողությունը հասնում է մոտ 70 միլիարդ դոլարի, անվանվել է 20-րդ դարի ամենահաջողակ ներդրողը։ Այստեղ նա պատկերված է իր որդու՝ Հովարդի հետ։

Ահա ռիելիթի շոուների հայտնի մասնակից ու հոռացած մեծահարուստ Դոնալդ Թրամփը իր «համանուն» որդու հետ միասին։

Ռիչարդ Բրենսոնը «Virgin Group»-ի տնօրենն է։ Այս լուսանկարը նկարվել է ինչ-որ խնջույքի ժամանակ, երբ Ռիչարդը զվարճանում էր որդու հետ միասին։

Ահա թե ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենահարուստ բիզնեսմեններից մեկի որդին։ Հետևությունները թողնում ենք Ձեզ։

Նկարում պատկերված երիտասարդը ֆրանսիացի բիզնեսմեն Բեռնար Առնոյի որդին է։

Ահա «Dell Inc»-ի հիմնադիրը։ Ըստ հաշվարկների՝ նրա կարողությունը կազմում է 15.9 միլիարդ դոլար։ Այստեղ նա պատկերված է իր որդու հետ։ Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։