10:06 , 23 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
1848 թվականի սեպտեմբերի 23-ը համարվում է մաստակի ծննդյան օր: Հենց այդ օրն է ամերիկացի Ջոն Քուրթիսը իր սեփական տանը ստեղծել մաստակ: Մաստակը կոնֆետի մի տեսակ է, որը բաղկացած է ոչ ուտելի էլաստիկ մասից և համային ու հոտային հավելումնրից:
Ամենաառաջին մաստակը թվագրվում է մ.թ.ա. 7-2-րդ դարերին և հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ:
1848-ին Ջոն Քուրթին մտահղացել է ստեղծել մաստակի արտադրություն սոճու խեժից:
1869-ին խեժը փոխարինվեց կաուչուկով՝ շնորհիվ Թոմաս Ադամսի: 1871-ին Ադամսը հայտնաբերեց և պատենտավորեց դրա արտադրման համար անհրաժեշտ մեքենա: