«Չորրորդ իշխանություն». Հնչակյան կուսակցության կենտրոնը կտեղափոխվի Հայաստան


08:32 , 23 սեպտեմբեր, 2014

«Մեր տեղեկություններով, օրերս ՍԴՀԿ կամ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմինը Բեյրութում որոշում է կայացրել կուսակցության կենտրոնը Հայաստան տեղափոխելու մասին:

Հնչակյանները մտադիր են, որպես ավանդական կուսակցություն հաստատվել Երևանում և ակտիվ քաղաքական գործունեություն են սկսել:

Պատճառների մեջ նշվում է, որ Հնչակյանները Սփյուռքում հայկական կուսակցությունն անիմաստ են համարում, իսկ Հայաստանում հակված են հանդես գալ իշխանամետ դիրքերից»,-գրում է թերթը: