«Չորրորդ իշխանություն». Սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են բյուջեի հաշվին


08:10 , 23 սեպտեմբեր, 2014

«Բավական չէ՝ իշխանությունները փորձում են ժողովրդին սահմանադրական փոփոխություններ պարտադրել, դա անում են ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների սեպտեմբերի 18-20-ը գործուղման են մեկնել Փարիզ՝ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագշի քննարկումներին մասնակցելու համար:

«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ թեև ճանապարհածախսը հոգացել է հրավիրող կողմը, բայց օրապահիկի ծախսերը վճարվել է ՀՀ պետական բյուջեից:

Ու, անկախ նրանից, թե որքան գումար է տրամադրվել հանձնաժողովի անդամներին, փաստ է, որ դա արվել է հարկատուներիս գրպանից:

Մինչ այդ, հիշեցնենք,ո ր սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հիշեցրել էր, թե հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում  տեխնիկական և կազմակերպական բնույթի ծախսերը կատարվել են բացառապես Գերմանական միջազգային ն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից»,-գրում է թերթը: