00:59 , 23 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
Սուրճի օգտակարության և վնասակարության մասին տարբեր հետազոտություններ են անցկացվել, բայց վերջին ուսումնասիրության համաձայն կոֆեինը բարերար ազդեցություն է գործում գլխուղեղի գործունեության վրա ու բարելավում հիշողությունը:
Գիտնականները հայտարարել են, որ այն բարերար ազդեցություն է գործում գլխուղեղի վրա ու կարող է չափազանց օգտակար լինել այն մարդկանց համար, որոնք տառապում են հիշողության խախտումներից: Այդ իսկ պատճառով բավարար է օրական օգտագործել 1 բաժակ բնական սուրճ: ի վերջո ուսումնասիրության արդյունքում՝ նրանք եզրակացրել են, որ սուրճ օգտագործող մարդիկ ավելի լավ են հիշում պատկերները՝ էլ չասած բառերի, ֆիլմերի ու երաժշտության մասին: