«Մատանիների տիրակալի» տեսողական էֆեկտների հայ հեղինակը Երևանում է


23:30 , 22 սեպտեմբեր, 2014

«Մատանիների տիրակալի» տեսողական էֆեկտների հայ  հեղինակը Երևանում էAravot.am-ը գրում է.

Տասնվեց ժամ ինքնաթիռում և տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը  «Թումո» ստեղծարար կենտրոնում է՝ երկժամյա հանդիպմամբ: Նա կինոսիրողներին հայտնի է  «Մատանիների տիրակալը» , Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ֆիլմերում կատարած աշխատանքներով, սակայն   այսօրվա այցի նպատակն իր  ընթացիկ աշխատանքը ներկայացնելն է: «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» փաստագրական մինի-սերիալների շարքի ստեղծման մասին  ոգևորված խոսելուց առաջ մասնագետը «Ցմահ մոլուցք» անունը կրող սլայդ-պատմության օգնությամբ հյուրերին ներկայացնում է իր կյանքը, որի շարունակությունը նորաստեղծ ֆիլմն է: Ռոջեր Կուպելյանը ծնվել ու կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է Աֆրիկայի արևմուտքում ու  հեքիաթների փոխարեն  լսել է Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունները: Հենց սա էլ  պատճառ է դարձել Ավարայրի ճակատամարտի մասին փաստագրական մինի-սերիալներ նկարահանելու համար. «Հայրս փոքր տարիքում սովորեցրեց ինձ «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես» հայտնի  տողերը: Աֆրիկայում հայկական մշակույթի հետ առնչվելու միակ ճանապարհը հայոց պատմությունն ու հերոսներին իմանալն էր: Մենք անգամ չգիտեինք, որ Վարդանը նման տեսք ուներ, բայց նա այն հերոսն է, որի մասին լսելով  մենք մեծացել ենք:  Աշխարհում, որտեղ  պետք է գտնես քո փրկությունը, կարևոր է գտնել հերոսների, որոնք քեզ ուժ կտան: Վարդան Մամիկոնյանը մեծ դեր ունի իմ կյանքում»: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ