Ադրբեջանում չեղյալ են հայտարարել Անդրեյ Մակարևիչի համերգը


23:16 , 22 սեպտեմբեր, 2014

36086_originalGalaTV.am-ը գրում է.

Ռուսաստանի Սամարա, Կազան ու Նովոսիբիրսկ քաղաքներից հետո լեգենդար «Մաշինա վրեմենի» խմբի հիմնադիր Անդրեյ Մակարևիչի համերգը չեղյալ է հայտարարվել նաև Ադրբեջանի մայրաքաղաքում: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հնարավոր է, որ Բաքվի իշխանությունները համերգը չեղյալ հայտարարելու որոշում են կայացրել` համաձայնեցնելով ՌԴ իշխող վերնախավի հետ:

Հաղորդվում է, որ համերգը նախատեսված է եղել անցկացնել հոկտեմբերի 31-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան պալատում: Այնտեղից պարզաբանել են, որ պլանավորված պետական նշանակության մի շարք միջոցառումների անցկացման կապակցությամբ Մակարևիչի համերգը հենց այդ օրերին հնարավոր  չէ կազմակերպել:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ