Կրոնը չի կարող օգտագործվել բռնության արդարացման համար. Հռոմի պապ


22:18 , 22 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Այսօր` Ալբանիա կատարած իր այցի ժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ կրոնը չի կարող օգտագործվել բռնության արդարացման համար: Հռոմի պապը հստակ ակնարկել է Իրաքում ու Սիրիայում արյունահեղությունը, որ տեղի է ունենում «Իսլամական պետության» մեղքով, որը դավանում է իսլամի արմատական ու կոշտ մեկնաբանություն և երազում է Սիրիայում ու Իրաքում խալիֆաթի վերածննդի մասին:

Իր խոսքում նա նշել է.«Ոչ ոք չի կարող օգտագործել կրոնը որպես պատրվակ մարդկային արժանապատվության ու հիմնարար իրավունքների դեմ գործողությունների համար»: