ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում


19:34 , 22 սեպտեմբեր, 2014

953325169Araratnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ը, չնայած երկկողմ հարաբերությունների սառեցմանը, միջուկային անվտանգության ոլորտում շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 58-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը:

«Հասկանալի պատճառներով այժմ Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի սառեցում է նկատվում, սակայն մենք շարունակում ենք համագործակցել կոնկրետ նախագծերի շուրջ, որոնք, առաջին հերթին, վերաբերվում են միջուկային անվտանգության ապահովմանը», – մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոնիզը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ