19:16 , 22 սեպտեմբեր, 2014
Footballcity.am-ը գրում է․
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի Մանչեսթեր Սիթի — Չելսի հանդիպման ժամանակ Ուգանդայում մահացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և Չելսիի երկրպագու Ֆահադ Մուսանան, հաղորդում է Sky Sports-ը:
24-ամյա Մուսանան կորցրել է գիտակցությունն այն պահին, երբ Ֆրենկ Լեմպարդը գրավել է իր նախկին թիմի դարպասը: Նրան փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Նշենք, որ Մուսանան կիրակի օրը մասնակցել է իր թիմի մարզումներին, այնուհետև դիտել Լեսթեր — Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը: Նրա ընկերները տեղեկացնում են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է եղել:
