17:29 , 22 սեպտեմբեր, 2014Յուրաքանչյուր երկիր, կամ տարածք իր սեփական փոխարժեքն ունի` միայն իրեն հատուկ դիզայնով գույներով, սինվոլներով, դիմանկարներով, որոնք վերաբերում են տվյալ երկրին, կամ մշակույթին։ Սակայն երբեմն թղթադրամի, կամ մետաղադրամի վրա կարող են պատկերված լինել բոլորովին այլ պատկերներ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն պետականության հետ։

2012թ․-ին Ֆիջիի Հանրապետությունը 10 դոլարին համարժեք սահմանափակ քանակությամբ՝ 999 արծաթյա մետաղադրամներ հատեց, որն իրական երկնաքարի մասնիկներ էր պարունակում իր վրա։ Երկնաքարը, որն օգտագործվել է մետաղադրամի պատրաստման մեջ, վայր էր ընկել 2002թ․-ի ապրիլի 6-ին Գերմանիայի և Ավստրիայի սահմանին գտնվող Նեշվանշտեյն դղյակի մոտ։

Մինչ տարբեր երկրներ իրենց թղթադրամների վրա պատմական կերպարներ ու ազգային սինվոլներ են պատկերիում, բելառուսական թղթադրամների վրա կարելի պարզապես կենդանիների տեսնել։ Օրինակ 50 կոպեկանոց թղթադրամի վրա սկյուռ է պատկերված, 1 ռոուբլիի վրա նապաստակ, իսկ 3 ռուբլիի վրա զույգ կուղբեր։ Ավելի թանկ փոխարժեքները գայլերի, արջերի, բիզոնի ու եղջերուների պատկերով են։

Սա աշխարհում ամենաառաջին մենատաղադրամն է, որն իր վրա մարիխուանայի պատկեր ունի: Այս մետաղադրամներն օրիկնականորեն օգտագործվում են աֆրիկյան երկիր Բենինի Հանրապետության կողմից։ Մետաղադրամի մի կողմում կանաչ գույնով պատկերված է մարիխուանայի տերև, որից տրորելիս իսկական մարիխուանայի հոտ է գալիս արհեստական հավելումների շնորհիվ։

Գերմանական թղթադրամների հեղինակները տեղի արվեստագետներն էին, ովքեր դրանց վրա պատկերում էին ամենատարբեր թեմաների պատկերներ՝ տվյալ ժամանակաշրջանի ռոմանտիկ ֆոլկլյորից մինչև սոցիալական սատիրա և սարսափ թեմաներով, ինպես օրինակ այս մեկն է։

2007թ․-ի Մոնղոլիայում բառացիորեն խոսող մետաղադրամներ հատվեցին, որոնց վրա պատկերված էր ԱՄՆ նախագահ Ջ. Քենեդին։ 500 տուգրիկ արժողություն ունեցող մետաղադրամի վրա կոճակ կար, որը սեղմելու դեպքում այն սկսում էր արտասանել նախագահի հայտնի «Ես բեռլինցի եմ» ելույթը։ Հատվելուց անմիջապես հետո մետաղադրամների հավաքածուներ ունեցող մարդիկ անմիջապես ձեռք բերեցին դրանք իրենց հավաքածուները դրանցով համալրելու համար։

Գերմանիան Առաջին աշխարհամարտի ժամանակ ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվեց՛ ինչի արդյունքում գերմանացիները իրենց սեփական, ոչ պաշտոնական փոխարժեքը ստեղծեցին «նոտջելդ»։ Նրանք փոխարժեք էին ստեղծում ամեն հնարավոր նյութերից՝ փայտից մինչև ալյումինե թիթեղներ ու խաղաքարտեր՝ փորձելոով շրջանցել գերմանական արժույթի արժեզրկումը։

Խաղաղօվկիանոսյան հարավային այս երկիրը, որը 15 փոքր կղզիներից է բաղկացած և դրա ընդհանուր տարածքը 241կմ քառակուսի տարածք է զբաղեցում, բավականին յուրօրինակ թղթադրամներ ունի, որը վերաբերում է պոլինեզյան մշակույթին ու ֆոլկլորին։ Նրանց 10 դոլարանոց թղթադնրամի վրա օրինակ՝ գեղեցիկ մերկ կին է պատկեհրված շնաձկան վրա նստած։

Հյուսիսային Իռլանդիան 2006թ․-ին սահմանափակ՝ մեկ միլիոն օրինակով թղթադրամներ հատեց Մանչեստեր Յունաթեդ ֆուտբոլային թիմի խաղացող Ջորջ Բեսթի մահվան հիշատակին նվիրված։

Այս տարօրիանակ ձև ունեցող մետաղադրամները հնատվել են՝ նվիրված 2000թ․-ի Սիդնեյի օլիմպիական խաղերի պատվին։ Մետաղադրամն իրենից ներկայացնում է Զամբիայի և Ավստրալիայի քարտեզները միմյանց միացրած։

1997թ․-ին Աֆրիկյան Զաիր պետությունը (այժմ Կոնգոյի Դեմոոկրատական Հանրալետություն) Ջոզեֆ Մոբուտոի բռնատիրական ռեժիմի տապալումից հետո նոր կառավարիությունը` անհրաժեշտ քանակությամբ փոխարժեք չունենալով, որոշեց օգտագործել Մաբուտոյի պատկերով հին 20․000-անոց զաիր թղթադնրամները՝ պարզապես նրա դեմքը դրա վրայից կտրելով։