Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնը


17:12 , 22 սեպտեմբեր, 2014

Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնըPanorama.am-ը գրում է․

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը մարզերում: Այնուհետև, փառատոնի ընտրական փուլ անցած մասնա-կիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ