Hraparak.am-ը գրում է․
Ներկայացնում ենք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ինչ է վաստակել վերջին երեք տարիների ընթացքում:
Տվյալները վերցված են Մեդվեդևի ներկայացրած ունեցվածքի և եկամուտի մասին փաստաթղթից:
2011թ. Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է մոտ 3,4 մլն ռուբլի, որը 2010թ. համեմատ քիչ է եղել 7,3 հազար ռուբլիով: 2011թ. Մեդվեդևը ձեռք է բերել 1962թ. արտադրության ГАЗ-21 մակնիշի ավտոմեքենա:
2012թ. Մեդվեդևի եկամուտը կազմել է 5,81 մլն ռուբլի: Նրա այդ տարվա հայտարարագրում նշված է 367 քառակուսի մետր տարածքով բնակարան, հողամաս և երկու մեքենա՝ «ГАЗ -20» և «ГАЗ-21» մակնիշների:
2013թ. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաստակել է 4,259 մլն ռուբլի: Նա ունի Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա, երկու ավտոտնակ և 367.8 քառակուսի մետր տարածքով բնակարան:Ռուսական կայքերում հայտնվել են նաև նրա Սոչիի տան լուսանկարները: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3,7 հա, իսկ տան բակը՝ 4180 քառակուսի մետր: Այս տան արժեքը կազմում է 57 մլն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ