ԵՄ-ն Ուկրաինայում ռուսական բանակի ներկայության ապացույցներ ունի. եվրապատգամավոր


16:18 , 22 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ապացույցներ ունեն, որ Ուկրաինա ռուսական զորք է մտել, չնայած ՌԴ իշխանությունները դա հերքում են, հայտարարել է Նիդեռլանդներից եվրապատգամավոր Յոհանես Կորնելիս վան Բաալենը, հաղորդում է DW-ի ուկրաինական ծառայությունը:

«Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Եվրահանձնաժողովը պետք է հաղորդակցվեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ գաղտնիության պայմաններում և պարզեն նրանից՝ ի՞նչ է ուզում Ուկրաինան, և ինչպե՞ս նրանք կարող են այդ հարցում օգնել: Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ փոխզիջումները կնշանակեն, որ նա հաղթել է»,- կարծում է եվրապատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ