16:12 , 22 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստները հավասար ներդրում են ունեցել «Լևանտե»-ի նկատմամբ տարած հաղթանակի գործում: Այդ մասին է հայտարարել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
«Իհարկե, կարելի է նշել Նեյմարի անունը, ով բարձր վարպետություն է ցուցադրում և օգտվում ազատ գոտիներից: Բայց ես չեմ կարող առանձնացնել որևէ մի ֆուտբոլիստի: Գնահատում եմ ամբողջ թիմի, ոչ թե առանձին ֆուտբոլիստի աշխատանքը»,- Marca-ն մեջբերում է Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն հաջող է մեկնարկել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրանում` իր ակտիվում գրանցելով անընդմեջ 4 հաղթանակ: Թիմը 12 միավորով վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: