Ֆլորիդայում 45 կգ-անոց կրիան դարձել է խցանումների պատճառ


14:48 , 22 սեպտեմբեր, 2014

pic_3b037157d68e9d69069ec76965043c551in.am-ը գրում է․

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում 45 կգ-անոց կրիան դարձել է խցանումների պատճառ: Վարորդները դեպքի վայր են կանչել ոստիկանների:

Շերիֆի խոսքով՝ կենդանուն ճանապարհից հեռացնելու համար պահանջվել են մի քանի մեծահասակ տղամարդկանց ջանքեր: Դրանից հետո կրիային դրել են բեռնատարն ու տարել ոստիկանական բաժանմունք: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է Facebook-ի ոստիկանության էջում:

Իրավապահները փորձել են կրիայի տիրոջը գտնել սոցցանցի միջոցով: Հրապարակումից մի քանի ժամ անց տերը հայտնվել է ու ասել, որ կենդանին կարողացել է տան բակից փախչել: Կրիան վերադարձվել է տիրոջը: