Լևոն Հայրապետյանի «միջնորդավճարը» եղել է 50 մլն դոլար, ապօրինի գործարքն իրականացվել է նաև հայաստանյան բանկերի միջոցով. Ведомости


14:24 , 22 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ռուսական «Վեդոմոստի» թերթն անդրադարձել է«Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի գործին, ով ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով:

Այս գործը՝ «Սիստեմային» պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի հետ կապված խարդախության մեղադրանքներով, կապվում է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի անվան հետ, ով ևս ձերբակալվել էր ավելի վաղ՝ հուլիսին:

Վկայակոչելով հետաքննության նյութերը՝ աղբյուրը գրում է, որ փողերի լվացման գործին մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից: Նշվում է, որ կատարվել են ապօրինի դրամական փոխանցումներ Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ