Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը և այլք՝ նոր «Full House» սիթքոմում (վիդեո)


13:36 , 22 սեպտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը և այլք՝ նոր «Full House» սիթքոմում (վիդեո)
Հոկտեմբերի 4-ին հայ հեռուստադիտողներին անակնկալ է սպասվում: Հանրությանը հայտնի մի շարք դեմքեր էկրաններին կներկայանան նոր «Full House» սիթքոմի շրջանակներում: «Արմենիա» հեռուստաընկերության այս նոր նախագծում կտեսնենք ինչպես ծանոթ ու սպասված, այնպես էլ՝ չկանխատեսված դեմքերի՝ Գրիգոր Դանիելյանին, Միհրան Ծառուկյանին, Անի Երանյանին, Արփինե Գաբրիելյանին, Մարջան Ավետիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարիամ Մելիքյանին, Գարիկ Սեփխանյանին, Մովսես Կարապետյանին, Անահիտ Սաքանյանին:
 
Life.panorama.am-ին Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ սիթքոմը պատմում է երիտասարդների՝ երկու աղջկա և երեք տղայի մասին: Նրանք մեկ հարկի տակ ապրում են վարձով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ