Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը


14:06 , 22 սեպտեմբեր, 2014

Operativ.am-ը գրում է․

Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:

Իսրայելցի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շաքարին փոխարինող նյութերը, որոնք օգտագործում են դիաբետով հիվանդներն ու քաշը նվազեցնել ցանկացողները, կարող են սպասվածին հակառակ ազդեցություն ունենալ:

Ուսումնասիրվել է տարածված փոխարինիչների (ասպարտամ, սախարին, սուկրալոզ) ազդեցությունը սկզբում մկների, այնուհետ նաև մարդկանց վրա: Պարզվեց, որ նրանց օգտագործումը հանգեցնում է գլյուկոզի հանդեպ տոլերանտության խանգարման:

- Մենք պարզեցինք , որ այս նյութերը բարձրացնում են արյան մեջ գլյուկոզի պարունակությունը, չնայած՝ օգտագործվում են հակառակ նպատակով, - ասում է հետազոտությունը կատարած բժիշկը:

Հետազոտությունը սկսել են մկներին փոխարինիչներից որևէ մեկն ամեն օր տալով: Մկների ստուգիչ խմբին շաքար են տվել: Պարզվել է՝ փոխարինիչներ ստացող մկների արյան մեջ գլյուկոզի պարունակությունը եղել է նույնիսկ ավել, քան շաքար ընդունող մկների արյան մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ