Ահաբեկիչները պայթեցրել են Դեյր Զորի հայկական եկեղեցին


10:36 , 22 սեպտեմբեր, 2014

Civilnet.am-ը գրում է․

«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները Դեյր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

ՍԱՆԱ-ի համաձայն՝ ահաբեկիչները ականապատել են եկեղեցին և գործի դրել հեռակառավարվող պայթուցիկ սարքը։ Եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

Վանդալիզմի այս դրսևորման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ