08:21 , 22 սեպտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման հետ: Հայտարարությունը տարածել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ