ԱՄՆ-ում Chrysler-ը հետ է կանչել մոտ 190 հազար ավտոմեքենաներ` վառելանյութի պոմպի հետ կապված անսարքության պատճառով


21:21 , 20 սեպտեմբեր, 2014

38505351in.am-ը գրում է.

Chrysler ամերիկյան ավտոարտադրողը, որը վերահսկվում է իտալական Fiat կոնցեռնի կողմից, հայտարարել է ԱՄՆ շուկայից մոտ 190 հազար ավտոմեքենաներ հետ կանչելու մասին` կապված վառելանյութին պոմպի անսարքության հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Ծառայության ակցիան առնչվում է Jeep Grand Cherokee և Dodge Durango 2011 թվականի արտադրության մակնիշի ավտոմեքենաներին:

Chrysler-ը նշում է, որ այդ ավտոմեքենաներում տվյալ թերությունը կարող է հանգեցնել ընթացքի ժամանակ շարժիչի անջատման: