Մայնց- Բորուսիա․ Դորտմունդցիների մեկնարկային և պահեստային կազմերը


19:52 , 20 սեպտեմբեր, 2014

Մայնց – Բորուսիա. Դորտմունդցիների մեկնարկային եւ պահեստային կազմերըArmsport.am-ը գրում է․

Բունդեսլիգայի խաղային օրվա վերջին հանդիպումը տեղի է ունենալու «Կոֆաս Արենա» ստադիոնում, որտեղ «Մայնցը» ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»: Մրցավեճը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է պահեստայինների կազմում:

«Բորուսիա» Դ.Վայդենֆելեր, Դյուրմ, Գինտեր, Սոկրատիս, Պիշչեկ, Բենդեր, Յոյիչ, Կագավա, Գրոսկրոյց, Օբամեյանգ, Ռամոս:

Պահեստայիններ. Լանգերակ, Գյաու, Մարուոկա, Սար, Մխիթարյան, Իմոբիլե, Շմելցեր: