Առնվազն 300 քուրդ զինծառայողներ Սիրիա են ժամանել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար


19:16 , 20 սեպտեմբեր, 2014

image195475_edd84715389d1db4e148dd7d82073f431in.am-ը գրում է․

Թուրքիայից Սիրիա է ժամանել ավելի քան 300 քուրդ գրոհային` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ Այն-էլ-Արաբ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքներին հետևող մոնիթորինգի կենտրոնին:

Գործակալության տվյալներով` քրդերը միացել են ազգային ինքնապաշտպանության ջոկատներին, Քրդական գերագույն կոմիտեի մարտական թևին, որն անմիջականորեն մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին: