Կարիերայի հաջողությունները և ամուսնության փոխկապվածությունը ապացուցել են


21:01 , 20 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Վաշինգտոնի համալսարանի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ ինչի արդյունքում պարզել են, որ ամուսնու կամ կնոջ անհատականությունն ազդում է կարիերայում ունեցած ձեռքբերումների վրա:

19-89 տարեկան անձանց շրջանում իրականացրած գիտափորձի արդյունքում գիտնականներն առանձնացրել են մարդու անհատականությունը բնութագրող լավագույն հնգյակը`

Էքստրավերսիա

Բարեհամբուրություն

Բարեխղճություն

Նևրոտիզմ

Անկեղծություն

Նշվում է, որ պրոֆեսիոնալ ոլորտում բարձրագույն մակարդակ ցուցաբերած անձինք, որպես կանոն, ունեցել են բարեխղճության բարձր ցուցանիշով կողակից: