Մաքսային միության երկրներից քաղաքացիները կարող են դուրս հանել ամենաշատը 5 լիտր ալկոհոլ


18:50 , 20 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Ղազախստանից, Բելոռուսից և Ռուսաստանի առանց մաքսատուրքի դուրս բերվող ալկոհոլի չափը որոշելու հարցը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներից մեկին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուինովը: Ինչպես նշել է ռուսաստանցի նախարարը, քննարկվում է անձնական կարիքների համար Մաքսային միության տարածքից դուրս բերվող ալկոհոլի չափը 5 լիտր սահմանելու հարցը. «Սա դեռ առաջարկ է»:

Սիլուինովը հայտնել է նաև, որ իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը առանց դրոշմապիտակ վաճառվող ալկոհոլի վաճառքի վրա: