Ամերիկյան խանութներում սպառվել են նոր iPhone 6 Plus-ները


20:37 , 20 սեպտեմբեր, 2014

38503471in.am-ը գրում է․

ԱՄՆ-ում շատ խանութներ ամբողջությամբ վաճառել են iPhone 6 Plus սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Նշվում է, որ սմարթֆոններն ամբողջությամբ սպառվել են Մանհեթենի խանութներում, այդ թվում`Apple Store-ում և Վերին Վեստ Սայդում: Նոր iPhone-ներ չկան նաև Փորթլենդում:

Վերլուծաբանների կարծիքով`հանգստյան օրերին Apple-ը կարող է վաճառել 12-ից 15 մլն նոր սմարթֆոններ: