20:25 , 20 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Դեպրեսիան ախտորոշելու համար այլևս պետք չէ դիմել հմուտ հոգեբանի օգնությանը: Այժմ արդեն հնարավոր է պարզել դեպրեսիայի առկայությունն արյան պարզ քննություն անցկացնելու միջոցով: Գիտնականները պարզել են, որ արյան մեջ կան հատուկ մարկերներ, այսպես կոչված՝ դեպրեսիայի մարկերներ, որոնք հնարավոր է պարզել արյան հատուկ քննություն անցկացնելու միջոցով:
Գիտնականներն իրենց այս թեզն ապացուցելու համար հետազոտություններ են անցկացրել դեռահասների շրջանում և պարզել, որ դեպրեսիվ վիճակում գտնվող դեռահասների արյան մեջ ի հայտ են գալիս հատուկ կենսաբանական մարկերներ, որոնք չեն հանդիպում առողջ հոգեվիճակում գտնվող դեռահասների մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ