Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլար արժողությաբ ժամացույցը


17:26 , 20 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլար արժողությամբ ժամացույցը, որը նվեր է ստացել  Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ:

Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ն սպառնացել է պատժել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն վերադարձնել այդ ժամացույցները: Ընդհանուր առմամբ Բրազիլիայի ֆուբոլիստ ֆեդերացիան իր 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Parmigiani ֆիրմայի 65 թանկարժեք ժամացույցներ է նվիրել տարբեր ֆուտբոլային գործակալների, իսկ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կարծիքով, նման թանկարժեք նվերներն արգելվում են:

Սակայն Միշել Պլատինին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադարձնել նվերը, պատրաստ է այդ գումարը տրամադրել բարեգործության, սակայն ժամացույցը հաստատ ետ չի վերադարձնի: