Օբաման հույս ունի հավելյալ թվով երկրների ներգրավել «Իսլամական պետության» դեմ պայքարում


17:00 , 20 սեպտեմբեր, 2014

38503411in.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում մտադիր է հավելյալ թվով երկրների աջակցություն ստանալ`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում ես կշարունակեմ հավաքել ողջ աշխարհին ընդդեմ այդ սպառնալիքի»,- հայտարարել է նա:

Նա ընդգծել է, որ «Ամերիկան այդ պայքարը միայնակ չի վարի», և գրոհայինների դեմ հաղթանակի կարելի է հասնել միայն համատեղ ջանքերով`միջազգային կոալիցիայի շրջանակներում: Իսկ նման կոալիցիան, Օբամայի կարծիքով, հաջողությամբ ձևավորվում է, քանի որ արդեն ավելի քան 40 երկրներ իրենց համագործակցությունն են առաջարկել ծայրահեղականների դեմ պայքարում: