14:27 , 20 սեպտեմբեր, 2014
ԻՇԻՊ-ի ձեռքում պահվող 49 թուրք պատանդների ազատման հանգամանքների հետ կապված որոշ հակասություններ ու տարօրինակություններ կան: Ըստ թուրքական մամուլի որոշ հրապարակումների՝ ազատ արձակման գործընթացը երկար է պլանավորվել, ինչն իրականացվել է հատուկ գործողության արդյունքում: Սակայն ռազմական հատուկ գործողություն չի իրականացվել, բախում չի եղել: Ազատ արձակումը հնարավոր է եղել տարբեր խողովակներով տարվող բանակցությունների ու ԻՇԻՊ-ին համոզման ճանապարհով: Վերջին երկու օրերին ինտենսիվացել են բանակցությունները և ազատման նախնական ազդակներ են ստացվել: Թուրքիան փրկագին չի տվել, առաջադրված նախապայմաններ էլ չի ընդունել...