Դաշնակցության` կոալիցիա մտնելու հեռանկարը սթրեսային վիճակի մեջ է գցել գրեթե բոլոր նախարարներին


11:37 , 20 սեպտեմբեր, 2014

Դաշնակցության` կոալիցիա մտնելու հեռանկարը սթրեսային վիճակի մեջ է գցել գրեթե բոլոր նախարարներին և մարզպետներին, քանզի կոալիցիա մտնելով` դաշնակցությունը նախարարական պորտֆելներ և մարզպետի պաշտոններ է ունենալու: Նախարարներից յուրաքանչյուրը մտածում է, որ հենց իր աթոռի վրա աչք ունի Դաշնակցությունը: Մնում է միայն խորհուրդ տալ մեր նախարարներին` հետևել իրենց առողջությանը, որպեսզի մինչ դաշնակցության կոալցիա մտնելը կարողանան աշխատել: Հետո կարող է և Դաշնակցությունը չմտնի կոալցիա: Նախարարներ կան` իրենց աթոռը ավելի բարձր են գնահատում, քան իրենք իրենց: