Արտասահմանյան մամուլում անհնար է առանձին հրապարակում գտնել որևէ պետական մարմնի բակում կազմակերպվող ֆուրշետի մասին


09:40 , 20 սեպտեմբեր, 2014

Այսօր ԱԺ-ում սփյուռքահայերի ընդունելության ժամանակ Լիբանանի պառլամենտի հայ պատգամավորն իր ելույթում նշեց, որ Հայաստանում հաճախ է լինում ու անձամբ է ծանոթանում երկրի զարգացման ընթացքին, ինչպես նաև ներկայիս վիճակին։ Հետաքրքիր զուգադիպությամբ սփյուռքահայը մինչ խոսում էր տեղական մամուլի մասին, նշելով, որ դրանում հաճախ է իրավիճակը ներկայացվում դիտավորյալ գորշացված գույներով, նույն պահին մեր որոշ լրատվամիջոցներ հասցրեցին պաշտոնական հյուրասիրությանն անուն դնել։ Ի դեպ, արտասահմանյան մամուլում անհնար է առանձին հրապարակում գտնել որևէ պետական մարմնի բակում կազմակերպվող ֆուրշետի մասին։ Գիտե՞ք ինչի, որովհետև դա այնքան բնական ու արարողակարգային հարց է, որ նման թեմաների վրա ծախսելու ժամանակն ավելի թանկ է։