22:42 , 19 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Գնչուների համար հարսանեկան արարողությունը գրեթե ամենակարևոր ընտանեկան իրադարձությունն է, ուստի նրանք դրամական միջոցները չեն խնայում հարսանիքի համար:
Նրանք հարսանեկան արարողության ժամանակ գյուղից գյուղ են անցնում, բոլորին դիմավորում երաժշտությամբ, գինով լի գավաթներով: Հարսանիքներն այնքան ճոխ են կազմակերպվում, որ որոշ գնչուական ընտանիքներ հարսանիքից հետո սնանկանում են:
Bigpicture-ը ներկայացնում է գնչուական ավանդույթներով իրականացվող հարսանիքների դրական և բացասական կողմերը:

Ծնողների նախնական պայմանավորվածության համաձայն՝ երեխաներին դեռ վաղ տարիքում այսպես կոչված՝ խոսկապ անելու ավանդույթը լայնորեն տարածում ունի գնչուական համայնքներում: Նման պայմանավորվածությունը խստորեն պահպանվում է, իսկ երբեմն ծնողների երկուստեք համաձայնությամբ աղջկան ամուսնու ընտանիքին են հանձնում 9-ից 10 տարեկանում, նա ապրում է փեսայի տանը մինչև 13-ից 15 տարեկանը լրանալը, ապա հարսանիք են անում:

Հարսնացուի սովորական փոխանակումը՝ գնչուների լեզվով «те кэрэс пе скимбате»-ն, երբ ընտանիքը աղջիկ է տալիս և փոխարենը ևս աղջիկ է վերցնում հարսնացուի եղբոր համար, շահավետ է համարվում 2 ընտանիքի համար և ազատում է ընտանիքներին հետգնման անհրաժեշտությունից:

Խոսկապը տեղի է ունենում խիստ կանոնակարգված ծիսակարգի համաձայն: Հարսնացուի տուն են գալիս փեսայի բարեկամները, հարսնացուն հնարավոր է՝ նախապես տեղեկացված չլինի այդ մասին: Եթե անգամ տեղյակ է, խոսակցությանը մասնակցելու իրավունք չունի: Եթե աղջկա ծնողները համաձայնության են գալիս փեսացուի ծնողների հետ, կանչում են աղջկան և հարցնում նրա կարծիքը՝ նախապես իմանալով, որ հոր խոսքին նա դեմ չի գնա: Ապագա սկեսուրն էլ հարսին է հանձնում ոսկե մետաղադրամը, որպեսզի նա կրի այն՝ ի նշան համաձայնության:

Գնչուների մոտ ընդունված է նաև հարսնացուի առևանգումը՝ փոխադարձ համաձայնության դեպքում, որը տեղի է ունենում այն պարագայում, երբ հարսանիք կազմակերպելու համար միջոցները չկան:

Ամուսնությունները հնարավոր են նաև տարբեր էթնիկ խմբերի միջև, միայն թե զույգերը բարեկամներ չլինեն:


Եթե հարսի համար փրկագին է վճարվելու, ապա դա արվում է մինչև հարսանիքը:

Փրկագինը բարդացնում է նորահարսի կարգավիճակը նոր ընտանիքում, քանի որ փեսայի ընտանիքը նորահարսի հանդեպ լայն իրավունքների հնարավորություն է ստանում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ