Ուկրաինան ֆինասական խնդիրների պատճառով չի մասնակցի Եվրատեսիլ 2015-ին


19:16 , 19 սեպտեմբեր, 2014

Eurovision-Song-Contest-2015-AustriaAraratnews.am-ը գրում է․

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը (ՈւԱՀ), համաձայն Եվրոպական հեռարձակողների միության հետ երկկողմ պայմանագրի, որոշում է ընդունել հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Ուկրաինայի անկայուն ֆինանսական ու քաղաքական իրավիճակը և երկրի արևելքում ընթացող ռազմական գործողությունները ՈւԱՀ-ին ստիպել են կենտրոնանալ գլխավորի՝ Ուկրաինայում հասարակական հեռարձակման ցանցի հնարավորին արագ ձևավորման վրա: «Դրա հետ կապված՝ ստիպված ենք առավելագույնս կրճատել բոլոր ծախսերը», – մանրամասնել է ընկերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ