Radio Vaticana. Հռոմի պապը ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


16:12 , 19 սեպտեմբեր, 2014

Radio Vaticana. Հռոմի պապը ընդունել է ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանինPanorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի իր նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկցնում է «Radio Vaticana»-ն: 

Նկատենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ երկրի ղեկավարը  ելույթով է հանդես եկել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ