14:36 , 19 սեպտեմբեր, 2014
Operativ.am-ը գրում է․
Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Այս մասին սեպտեմբերի 19-ին թուրքական լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս նույն կարծիքն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Շնորհիվ ՀՀ-ի «ոչ կառուցողական» դիրքորոշման` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չի ստանում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, Բաքվում Իլհամ Ալիև հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ըստ նրա` այսօր Դավութօղլուն կծանոթանա գործի ամբողջ ընթացքին և քայլեր կձեռնարկի, որպեսզի ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծում ստանա: Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հակամարտության հարցը գալիս է դեռևս Խորհրդային տարիներից, որի լուծումը իր վրա է վերցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր մի շարք բանաձևերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ