13:00 , 19 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատած 53-ամյա Սարգիս Անանյանին։ Նշենք, որ ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվել տեղեկությամբ փոխանակվել ընտանիքի անդամների հետ և պատասխանել վերջիններիս գրած նամակին։
ԳԱԼԱ-ն Սարգիս Անանյանի որդուց՝ Նորայր Անանյանից հետաքրքրվեց, թե ավելի հստակ ինչ ինֆորմացիա է փոխանցել իրենց Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայրը և արդյոք տեղեկություններ նշե՞լ է սահմանը հատելու պատճառի մասին․«Նամակը ստացել ենք, ցավոք առանձնապես մեծ բան չէր գրել։ Ընդամենը երկու նախադասություն էր․ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Իմ երեխեքին իմ փոխարեն համբուրեք․․․»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ