12:18 , 19 սեպտեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
Դերասան Աշոտ Մելոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, տեղադրելով օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի լուսանկարը, մեղադրել էր նրան իր մոր մահվան մեջ: Բժիշկը դիմել էր դատարան` պնդելով, որ դերասանը իր հասցեին մի շարք զրպարտող եւ վիրավորական արտահայտություններ է կատարել: Իսկ Աշոտ Մելոյանն էլ դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին` խնդրելով կարծիք տրամադրել իր կատարած հայտարարության վերաբերյալ: Խորհուրդն ուսումնասիրել էր գրառումը եւ եզրակացություն կատարել: Նա իր եզրահանգման մեջ նշել է, որ սոցիալական ցանցում օգտատիրոջ կողմից կատարված գրառումը հրապարակային հայտարարություն է, քանի որ այն տարածվել է «հասանելի է բոլորին» եղանակով, եւ այդպիսով` քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է հայտարարության նկատմամբ։ Ըստ Տեղեկատվական վեճերի խորհրդի` գրառման «նրա վրա քրեական գործ է հարուցված եղել», «երկու մարդասպաններ իրավ լավ գտել են», «ով շարունակում է աշխատել որպես «բժիշկ», «ստահակ» և «ֆաշիստը» արտահայտություններն արատավոր են: Խորհուրդն համարում է, որ Աշոտ Մելոյանը պետք է ապացուցի, որ Ենոք Աբրահամյանի նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ, հակառակ դեպքում` նրա կատարած հայտարարությունը կհամարվի զրպարտություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ