Շոտլանդացիներն ինքնորոշվեցին


11:47 , 19 սեպտեմբեր, 2014

Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ նրանք իրացրեցին իրենց ինքնորոշման իրավունքը՝ ցանկանալով մնալ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Միանշանակ է, որ այս դեպքը ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի միջև պայքար չէ, քանի որ եթե նրանց հնարավորություն է տրվել հանրաքվեով որոշելու իրենց ապագան, ուրեմն ինքնորոշման իրավունքը ճանաչվել և իրացվել է:
Սա լրացուցիչ փաստարկ ու խթան կարող է հանդիսանալ առկա ու գալիք դեպքերի համար: