10:42 , 19 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է արտառոց տոն՝ «Սմայլիկ» էլեկտրոնային խորհրդանշանի ծննդյան օրը:
1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկում է իրար հաջորդող երեք նշաններ օգտագործել տեքստում «ժպտացող դեմք» պատկերելու համար՝ վերջակետ, գիծ և փակագիծ՝ ։-): գրում է calend.ru-ն։
Պատմությունը պահպանել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել է տեղական էլեկտրոնային հայտարարությունների կայքին, որը եղել է ներկայիս ֆորումների նախատիպը և այն ժամանակ համալսարանի աշխատակիցների միջև շփման հիմնական միջոցը։
Ահա նրա նամակը. «19-Sep-82 11:44 Scott E Fahlman From: Scot E Fahlman I propose that the following character sequnece for joke markers
Read it sideways.
Actually, it is probably more economical to mark things are NOT jokes, given current trends. For this, use »:
Պատմական հաղորդագրությանը հաջորդում է երկարատև քննարկումը, որտեղ մասնակիցները որոշում են, թե որ նշաններն արժե կիրառել՝ ասելու համար, որ հաղորդագրությունը հումորային բնույթի է։
Պետք է նշել, որ հաղորդագրությունը, որում առաջին անգամ օգտագործվել է «սմայլիկ», հայտնաբերվել է միայն 2002-ին։
Իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում «սմայլիկը» դարձել է էլեկտրոնային շփման անփոխարինելի միջոց, և հիմա շատերը չեն պատկերացնում շփումը առանց դրա։ «Սմայլիկը» փոխարինում է նրան, ինչ չի բավականացնում չաթի կամ էլեկտրոնային փոստի միջոցով շփման ժամանակ՝ ձայնին և միմիկային։
«Սմայլիկներն» օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, հասկանալ նրա տրամադրությունը, և վերջապես՝ նրանք պարզապես զվարճալի և դրական զգացումներ են առաջացնում։